ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր ներկա գոյատևման կոդի մեջ մնացել են միայն անձնական մակարդակի էգոիստական մղումները

Մեր ներկա գոյատևման կոդի մեջ մնացել են միայն անձնական մակարդակի էգոիստական մղումները
06.03.2024 | 06:55

Հոգեբանական պատնեշները հաղթահարելիս ամենից դժվարը սովորական դարձած ու կաշկանդող անիմաստության շրջանակներից դուրս գալն է։

Իսկ մեզ կաշկանդող հիմնական հանգամանքներից մեկը գոյաբանական բնույթի մեր խորքային կոդը մակերեսային բնույթի ուղղագիծ շահամոլական ու էգոիստական պարզունակ համարժեքներով փոխարինելն է դարձել։

Ազգային կոդ ասելով ու ինքնագոհ աջ ու ձախ նայելով հարցերը չեն լուծվում, եթե այդ ասողը նույնիսկ չգիտի, թե ինչի մասին է խոսքը։

Տվյալ միջավայրում լիարժեք կյանքով ապրող էթնոսի հարատևելու համար ժամանակի ընթացքում նրա մոտ մշակվում է կանոնների հիերարխիա՝ ազգային կոդ անվան տակ, որն արտացոլում է գոյատևելու համար անհրաժեշտ հասարակական էգոիզմը և անձնական էգոիզմը։

Արտաքին պայմաններից ու միջավայրի հատկություններից կախված, գոյություն ունի հասարակական էգոիզմի ու անձնական էգոիզմի ռացիոնալ հարաբերություն, որի դեպքում էթնոսի հարատևման ընթացքը օպտիմալն է։

Մեր տրագեդիայի հիմնական պատճառն այն է, որ երկարատև անազատ կյանքի պատճառով մեր կոդի միջից ջնջվել են հասարակական էգոիզմի հետ առնչված կանոնները, ու մենք պարզապես մոռացել ենք դրանք։

Այդ պատճառով էլ մեր ներկա գոյատևման կոդի մեջ մնացել են միայն անձնական մակարդակի էգոիստական մղումները։

Տարբեր հզոր ժողովուրդները, ասենք, ռուսների, չինացիների ու ճապոնացիների նման, տարբերվում են թույլ ժողովուրդներից նրանով, որ պահպանել են իրենց հասարակական էգոիզմը արտացոլող կանոնների համակարգը, այն էլ՝ բնազդական մակարդակով։

Վերջին 200 տարիների ընթացքում, գտնվելով ռուսական ազդեցության ոլորտում, մեր պրակտիկ կյանքը կազմակերպվել է նրանց հասարակական էգոիզմն արտացոլող կանոնների շրջանակներում, որից մենք զրկվեցինք անկախություն ձեռք բերոլով։

Իսկ առանց հասարակական էգոիզմն արտացոլող կոդի, միայն պարզունակ անձ մակարդակի էգոիստական մղումներով սեփական կայուն պետականություն ունենալը համարյա թե անհնարին բան է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ